Դեպի Նինոծմինդայի անցակետ երթևեկությունը գործում է սահմանափակումներով

Դեպի Նինոծմինդայի անցակետ երթևեկությունը գործում է սահմանափակումներով

Նինոծմինդայից դեպի անցակետ տանող միջպետական նշանակության ճանապարհը գործում է սահմանափակումներով։

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 9։15֊ի դրությամբ մոտ 25 բեռնատար մեքենաներ կայանել են ճանապարհին, մերկասառույցի պատճառով նրանց երթևկությունը արգելված է։ Տեղում աշխատում է ճանապարհային ոստիկանությունը։

Նշենք, որ Նինոծմիմդայից դեպի անցակետ ճանապարհը մյուս տեսակի բոլոր տրանսպորտային միջոցների համար ազատ է։ Ճանապարհը մաքրված է, ինչպես նաև մշակված է աղով ու ավազով։

Եֆրեմովկա գյուղի մոտ մեկ բեռնատար մեքենա խրվել է և չի կարողանում դուրս գալ ձնակույտից։

Ավելացնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Գորելովկա -Ժդանովական հատվածում ուժեղ բուք է, և երբեմն տեղում է առատ ձյուն։