Ճանապարհների իրավիճակը Նինոծմինդա-Ծալկա և մունիցիպալիտետի գյուղերում

Ճանապարհների իրավիճակը Նինոծմինդա-Ծալկա  և մունիցիպալիտետի գյուղերում

Ձյան տեղումների պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Եֆրեմովկա և Սամեբա գյուղերի ճանապարհը մնում է ժամանակավոր փակ, տեղ-տեղ՝ անանցանելի։

Ինչպես մեկնաբանեց փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը, ճանապարհային իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ենք ստացել, որ Եֆրեմովկա և Սամեբա գյուղերի ուղղությամբ ճանապարհները ժամանակավորապես փակ են։

Բդոյանը հավելեց, որ գյուղական ճանապարհները ձնից մաքրող ընկերությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում սկսել աշխատանքները։ Ձնաբքի հանդարտվելուն պես ճանապարհները կմաքրվեն։

Հավելենք, որ երբ փակվում են ճանապարհները, գյուղի պատասխանատուները հայտնում են, որից հետո մաքրվում են։

Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, բքի և ձնաբքի պատճառով փակ են Նինոծմինդա-Ծալկա և Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհները:

Բոլոր վարորդներին խնդրում ենք ձեռնպահ մնալ երթևեկությունից։