Omicron-ը գրավում է Վրաստանը

Omicron-ը գրավում է Վրաստանը

Վրաստանում հաստատվել է Omicron շտամի ևս 19 դեպք։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում։

Նրանց տվյալներով՝ այսօրվա դրությամբ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է «Օմիկրոն»-ի 48 դեպք։

Հիշեցնենք, որ «Օմիկրոն» շտամային վարակի դեպքերը Վրաստանում առաջին անգամ հայտնաբերվել են դեկտեմբերի 20-ին։ Երեկ Վրաստանի Առաջին ալիքի եթերում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ասել է, որ «իրականում երկրում սկսել է շրջանառվել Omicron շտամը»։