Աշխարհի լավագույն ֆուտբոլային մարզիչները․ 2021թ

Աշխարհի լավագույն ֆուտբոլային մարզիչները․ 2021թ

Բրիտանական FourFourTwo պարբերականը 2021 թվականի արդյունքներով կազմել է աշխարհի լավագույն ֆուտբոլային մարզիչների վարկանիշային աղյուսակը։

Առաջին տեղում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որի ղեկավարությամբ թիմը նվաճեց նաեւ Անգլիական լիգայի գավաթը, հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Երկրորդ տեղում է Չեմպիոնների լիգայի գավաթն ու Եվրոպայի սուպերգավաթը նվաճած Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

Երրորդը անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն է։

Չորրորդը Լոնդոնի «Տոտենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն է, որի ղեկավարությամբ Միլանի «Ինտերն» անցած մրցաշրջանում նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։

Մյունխենի «Բավարիայի» հետ Գերմանիայի չեմպիոնի կոչումը նվաճած, այնուհետեւ Գերմանիայի հավաքականը գլխավորած Հանս-Դիտեր Ֆլիկը 5-րդն է։

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին 6-րդն է։

Տասնյակում են նաեւ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, գերմանական «ՌԲ Լայպցիգից» «Բավարիա» տեղափոխված գերմանացի Յուլիան Նագելսմանը, Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը եւ ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։

Քաթարի «Ալ Սադից» հեռացած եւ կատալոնական «Բարսելոնան» գլխավորած իսպանացի Չավին 50-րդն է։ news.am