Սոցիալապես անապահով 75 ընտանիք քաղաքապետարանի կողմից նվերներ կստանան

Սոցիալապես անապահով 75 ընտանիք քաղաքապետարանի կողմից նվերներ կստանան

Նինոծմինդայի մունիցիպալիտետում սոցիալապես անապահով 75 ընտանիքի պարենային փաթեթներ են բաժանվում։

Սննդի փաթեթների բաշխումն իրականացվում է գյուղերում քաղաքապետարանի գյուղական ներկայացուցիչների կողմից։

Դրա համար քաղաքապետարանից հատկացվել է 4950 լարի։ Մեկ փաթեթը պարունակում է սնունդ 66 լարի արժողությամբ ։ Փաթեթները պարունակում են շաքար, կաթ, կարագ, հավի միս, արևածաղկի ձեթ, կոնֆետ և բրինձ։