Հաստատվել են ասֆալտապատման լրացուցիչ ծրագրերը

Հաստատվել են ասֆալտապատման լրացուցիչ ծրագրերը

Դեկտեմբերի 28-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն հաստատել է Նինոծմինդա քաղաքի գյուղական ճանապարհների և փողոցների ասֆալտապատման լրացուցիչ նախագծերը, որոնք պետք է իրականացվեն 2022 թվականին։

2022 թվականին մարզային հիմնադրամից նախատեսվում է իրականացնել հետևյալ ճանապարհների ասֆալտապատումը.

Մ.Արագյալ գյուղից դեպի Փ.Արագյալ տանող ճանապարհը, գումարը կազմում է 800 000 լարի։

Փ.Գոնդուրա գյուղից դեպի Ղուլալիս գյուղ ուղղությամբ ճանապարհը կազմում է 290 297 լարի։

Սպասովկա գյուղից դեպի Օրլովկա գյուղի ուղղությամբ՝ 1,700,000 լարի.

Ղուլալիս գյուղից դեպի գլխավոր ճանապարհ՝ 440 000 լարի։

Գանձա գյուղի գյուղամեջյան փողոցների ասֆալտապատման համար (ըստ նախագծի նախատեսվում է ասֆալտապատել ներգյուղական երեք փողոցներ) հատկացվել է 596 196 լարի։

Սաթխա գյուղի գյուղամեջյան փողոցների ասֆալտապատման գումարը կազմում է 839 547 լարի։

Հեշտիա գյուղի գյուղամեջյան փողոցների ասֆալտապատման գումարը կազմում է 484 038 լարի։

Նինոծմինդա քաղաքի Հովսեփյան փողոցի նրբանցքի ասֆալտապատման գումարը կազմում է 51 390 լարի։

Հովսեփյան 18 շենքի բակի ասֆալտապատման գումարը կազմում է 94 579 լարի։

Ազատության թիվ 54 եւ 56 շենքերի բակերի ասֆալտապատման համար հատկացվել է 150 895 լարի։

Չապաեւ նրբանցքի ասֆալտապատման համար հատկացվել է 37 104 լարի։

Վերոնշյալ ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 5,484,046 լարի, որից 5,209,844 լարին Տարածաշրջանային զարգացման հիմնադրամից, իսկ 274,202 լարիը՝ քաղաքապետարանի կողմից է :