Covid-ի վեցերորդ ալիքը հեռու չէ. Վրաստանը պատրա՞ստ է դրան

Covid-ի վեցերորդ ալիքը հեռու չէ. Վրաստանը պատրա՞ստ է դրան

Omicron կորոնավիրուսի շտամին բնորոշ արագ տարածումը հուշում է, որ Վրաստանում համաճարակի վեցերորդ ալիքը կսկսվի հունվարին, ասել է Իաշվիլիի կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն։

Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ վերջին օրերին երկրում համաճարակաբանական իրավիճակը կայունացել է, նոր բռնկման վտանգը չի մարել։ Համաճարակի հինգերորդ ալիքը, որը տևեց շատ երկար, սկսեց նվազել, և հաջորդը վեցերորդ ալիքն է։

«Եթե չլիներ Omicron-ը, մենք հավանաբար կարող էինք կանխատեսել, որ Վրաստանում վարակման դեպքերի թիվը զգալիորեն կնվազի առաջիկա երեք շաբաթվա ընթացքում։ Հիմա մեր իրական սպասումները լրիվ հակառակն են, մենք ակնկալում ենք, որ երկրում կսկսվի վեցերորդ ալիքը»,- ասել է Չխաիձեն «Իմեդի» հեռուստաընկերությանը։

Երկրում նոր Omicron շտամով վարակման դեպքերի թիվն արդեն գերազանցում է 60-ը։
Omicron վարակի առաջին դեպքը հանրապետությունում հայտնաբերվել է դեկտեմբերի 20-ին։ Նոր շտամը հայտնաբերվել է Դուբայից և ԱՄՆ-ից վերադարձած Վրաստանի երկու քաղաքացիների մոտ։ Հետո վիրուսը հայտնաբերվել է բոլորի մոտ, ում հետ շփվել էին։

Նոր SARS-CoV-2 շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում նոյեմբերի 20-ին: Տարբերակ B.1.1.529-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից անվանվել է Omicron և նկարագրվել է որպես «անհանգստացնող»:

Այս պահին Omicron շտամը հայտնաբերվել է աշխարհի 89 երկրներում։ Մասնագետները կարծում են, որ նրանք, ովքեր արդեն հիվանդ են եղել և պատվաստվել, կարող են վարակվել։

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից Վրաստանում գրանցվել է վարակի 924 368 դեպք, ապաքինվել է 881 863 մարդ, մահացել է 13 512 մարդ։