Ամանորի գիշերը արձանագրվել է սննդային թունավորման 41 և ալկոհոլային թունավորման 232 դեպք

Ամանորի գիշերը արձանագրվել է սննդային թունավորման 41 և ալկոհոլային թունավորման 232 դեպք

Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի տվյալներով՝ Ամանորի գիշերը ողջ Վրաստանում սննդային թունավորման 41 դեպք է գրանցվել։

Նրանց տվյալներով՝ Թբիլիսիում գրանցվել է 12 դեպք, որոնցից երեքը հոսպիտալացվել են։

Ինչ վերաբերում է շրջաններին, ապա, ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնեցին կենտրոնից, մարզերում հայտնաբերվել է սննդային թունավորման 29 դեպք, 12 հիվանդ հոսպիտալացվել է։

Բացի այդ, Ամանորի գիշերը արձանագրվել է ալկոհոլային թունավորման 232 դեպք։ Նրանցից 97-ը Թբիլիսիում, որից 20 հիվանդ հոսպիտալացված է։ Մարզերում արձանագրվել է թունավորման 134 դեպք, 40 հիվանդ հոսպիտալացվել է։1tv.ge