«Omicron»-ի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև մարտ. Բուրլա

«Omicron»-ի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև մարտ. Բուրլա

«Pfizer»-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի խոսքով՝ կորոնավիրուսի «Omicron» շտամի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի մարտին։ Այս մասին տեղեկություն է տարածում CNBC-ն։

«Այս պատվաստանյութը պատրաստ կլինի մարտին։ Մենք սկսում ենք դեղաչափեր արտադրել», – ասել է Բուրլան:

«Pfizer»-ի ներկայացուցիչն ասել է, որ պատվաստանյութը կուղղվի նաև ներկայումս շրջանառվող այլ տարբերակների դեմ: