Ախալքալաքում հնարավոր չէ վարորդական իրավունքի գործնական քննություն հանձնել

Ախալքալաքում հնարավոր չէ վարորդական իրավունքի գործնական քննություն հանձնել

2022 թվականի ապրիլի 25-ից, Վրաստանում վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննությունը իրական պայմաններում հանձնելը պարտադիր կդառնա, սակայն Ախալքալաքում իրական պայմաններում քննություն հնարավոր չի լինի հանձնել, քանի որ Ներքին գործերի նախարարության Սպասարկման գործակալություն տեղում չկա։

Ինչպես JNEWS-ին հայտնեցին գործակալությունից քաղաքի պայմաններում քննություն հանձնել հնարավոր կլինի բոլոր այն մունիցիպալիտետներում, որտեղ ներկայացված են սպասարկման գործակալության ստորաբաժանումները։

Ախալքալաքում սպասարկման գործակալության ստորաբաժանում չկա, և ամեն ուրբաթ Ախալցիխեից գործակալության ներկայացուցիչները գալիս են ոստիկանական բաժանմունք և այնտեղ են վերցնում քննությունը։

Ըստ այդմ էլ անձը կարող է Ախալքալաքում հանձնել տեսական քննությունը, հետո գործնական քննությունը փակ հրապարակում, այնուհետև քաղաքի պայմաններում գործնական քննությունը կարող է հանձնել Ախալցիխեում։