Ուժեղ քամին տապալել է Մցխեթայի գլխավոր տոնածառը

Ուժեղ քամին տապալել է Մցխեթայի գլխավոր տոնածառը

Ուժեղ քամին տապալել է Մցխեթա քաղաքի կենտրոնում տեղադրված գլխավոր տոնածառը, ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
Տոնածառի ընկնելու պահին շրջակայքում անցորդներ չեն եղել, ուստի ոչ ոք չի տուժել։

Ցավոք, վնասվել է երկաթե կոնստրուկցիան եւ դրա հիմնական առանցքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս պահին տոնածառը ապամոնտաժում են Քաղաքային բարեկարգման ծառայության աշխատակիցները։