Մոսկվայում հայ-թուրքական բանակցությունները տևել են 1․5 ժամ

Մոսկվայում հայ-թուրքական բանակցությունները տևել են 1․5 ժամ

Մոսկվայում ավարտվել են հայ-թուրքական բանակցությունները, դրանք տևել են մեկուկես ժամ, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։