Ախալքալաք-Կարծախ հատվածում մեքենաների տեղաշարժն այս պահին ազատ է

Ախալքալաք-Կարծախ հատվածում մեքենաների տեղաշարժն այս պահին ազատ է

Ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին տրանսպորտային միջոցների տեղաշարժն այս պահին ազատ է։

Բարդ օդերևութաբանական պայմաններից ելնելով, ճանապարհներին խցանումներից խուսափելու համար Վրաստանում շարունակվում են մաքրման աշխատանքները։ Բոլոր ուղղություններով մոբիլիզացված է ձյուն մաքրող տեխնիկա, ճանապարհները մշտապես մշակվում են ավազաաղային խառնուրդով.