Չինաստանի բնակչության 85%-ը պատվաստվել է

Չինաստանի բնակչության 85%-ը պատվաստվել է

Չինաստանում ավելի քան 1,22 միլիարդ մարդ կամ երկրի բնակչության ավելի քան 85%-ը ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ, շաբաթ օրը ասել է Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի խոսնակ Մի Ֆենը։

«Հունվարի 14-ի դրությամբ Չինաստանում կիրառվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի 2,928,981,000 չափաբաժին, իսկ ամբողջական պատվաստումներն ավարտած մարդկանց թիվը կազմում է 1,220,584,000»,- Մի Ֆենի խոսքերն է մեջբերում Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Ըստ վերջին մարդահամարի՝ ՉԺՀ-ի բնակչությունը կազմում է ավելի քան 1,411 միլիարդ մարդ:

Նշենք, որ Չինաստանում պատվաստումն անվճար է և կամավոր։ shantnews.am