Խեղդամահ է արել և գազ է բաց թողել. Նախկին ամուսինը կասկածվում է կնոջ սպանության մեջ

Խեղդամահ է արել և գազ է բաց թողել. Նախկին ամուսինը կասկածվում է կնոջ սպանության մեջ

Նախկին կնոջ սպանության կասկածանքով ոստիկանությունը բերման է ենթարկել Լագոդեխի մի բնակչի։ Տեղեկությունը լրագրողներին հաստատել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Ի սկզբանե լրատվամիջոցները 37-ամյա կնոջ մահվան հիմնական վարկածն անվանել էին գազից թունավորումը։ Ավելի ուշ լրագրողները պարզել են, որ ենթադրյալ մարդասպանը խեղդամահ է արել տուժողին, իսկ հետո փորձել է թաքցնել հանցագործության հետքերը՝ բեմադրելով դժբախտ պատահար։ Մասնավորապես, նա տան գազն է բաց թողել։

Հաղորդվում է, որ զույգն ամուսնալուծվել է։ Կինը երեք երեխաների հետ ապրում էր Լագոդեխիում վարձով բնակարանում։ Ողբերգության պահին նրանք տանը չեն եղել։

Հայտնի է, որ կինն աշխատել է Լագոդեխիի քաղաքապետարանում։

Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել «ընտանիքի անդամի դիտավորյալ սպանություն» հոդվածով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 13-ից 17 տարի ժամկետով։