Լարսում երթևեկությունն ազատ է

Լարսում երթևեկությունն ազատ է

Ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն ազատ է։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի` միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։

Թունելներում միակողմանի կշարժվեն կցորդով, կիսակցորդով և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսները։

Երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։