Եթե երեխան ունի գրիպի ախտանշաններ, թույլ մի տվեք դպրոց գնալ

Եթե երեխան ունի գրիպի ախտանշաններ, թույլ մի տվեք դպրոց գնալ

Վարակաբան Ալեքսանդր Գոգինավան ծնողներին կոչ է անում երեխային չթողնել գնալ դպրոց, եթե նա ունի գրիպի ախտանշաններ՝ նշելով, որ Omicron-ն արագորեն տարածվում է, և մեկ երեխա կարող է վարակել մի ամբողջ դասարան:

«Եթե երեխան ունի որոշակի ախտանիշեր՝ կոկորդի ցավ, հազ, ջերմություն, ապա պետք է խուսափել այլ մարդկանց հետ շփումից և ոչ մի դեպքում թույլ չտալ գնալ դպրոց։ Մենք գիտենք, որ Omicron-ը արագորեն տարածվում է, ուստի, երբ վարակված երեխան հայտնվում է հանրային տարածքում, այս դեպքում դպրոցում, նա կարող է վարակել ամբողջ դասարանին: Ուստի ծնողները, երեխաները և դպրոցի անձնակազմը պետք է հետևեն հակամաճարակային կանոնակարգերին»,- ասել է Գոգինավան։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 7 521, իսկ Օմիկրոն շտամով վարակման 1 254 լաբորատոր հաստատված դեպք կա։aliq.ge