Սամցխե-Ջավախեթիում կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք է գրանցվել

Սամցխե-Ջավախեթիում կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Թբիլիսիում, Աջարիայում և Իմերեթում, ամենաքիչը` Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում և Սամցխե-Ջավախեթիում։ Այս մասին հայտնում է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնը։

Երկրում այսօր հայտնաբերված վարակի 17 484 նոր դեպքից 8 989-ը գրանցվել է մայրաքաղաքում, Աջարիայում՝ 2 255, Իմերեթում՝ 2 222, Քվեմո Քարթլիում՝ 812, Շիդա Քարթլիում՝ 805, Գուրիայում՝ 314, Սամեգրելոյում և Զեմո Սվանեթիում՝ 766, Կախեթիում՝ 656, Մցխեթա-Մթիանեթիում` 320, Սամցխե-Ջավախեթիում` 298, իսկ ամենաքիչ դեպքեր գրանցվել են Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում` 47:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1 110 168 դեպք, նրանցից 981 531-ն արդեն առողջացել են, իսկ 14 840-ը՝ մահացել։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 17 484 նոր դեպք: