NOR ռադիոկայանը ցավում է Ժորա Սնխչյանի մահվան համար

NOR ռադիոկայանը ցավում է  Ժորա Սնխչյանի մահվան համար

Ցավով տեղեկացանք, որ կյանքի 71-երորդ տարում իր մահկանացուն կնքեց Նինոծմինդայում ճանաչված և սիրված մարդ Ժորա Սնխչյանը:

Ժորա Սնխչյանը ծնվել է 1951թ. հունվարի 5-ին Նինոծմինդայի մունիցիպալտետի Ջիգրաշեն գյուղում: 1967թ. գերազանցությամբ ավարտել է Բոգդանովկայի միջնակարգ դպրոցը, իսկ 1973թ. Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը:

Ժորա Սնխչյանը իր ստեղծագործական գործունեության ընթացքում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ: 1976թ. ընտրվել է Բոգդանովկայի շրջանի երկրորդ քարտուղար, իսկ 1997թ.` Վրաստանի խորհրդարանի պատգամավոր: 1997 թվականից մինչ այժմ ղեկավարում էր Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը:

Ժորա Սնխչյանը բազմաթիվ ստեղծագործությունների, բանաստեղծությունների և 3 ժողովածուների հեղինակ է: Վրաստանի և Հայաստանի կողմից արժանացել է մեդալների և պարգևների:

NOR ռադիոկայանի ողջ անձնակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Ժորա Սնխչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մաղթելով տոկունություն ։