Դեղագործական խոշոր ընկերությունը դադարեցնում է COVID պատվաստանյութի արտադրությունը

Դեղագործական խոշոր ընկերությունը դադարեցնում է COVID պատվաստանյութի արտադրությունը

Johnson & Johnson-ը դադարեցրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրությունը Հոլանդիայի Լեյդեն քաղաքում գտնվող իր գործարաններից մեկում, հայտնում է The New York Times-ը։

Հրապարակման համաձայն՝ այս գործարանը կարտադրի մեկ այլ՝ ավելի շահավետ պատվաստանյութ, որը կապված չէ COVID-ի կանխարգելման հետ։ Դադարը  ժամանակավոր է, ակնկալվում է, որ Լեյդենի գործարանը կվերսկսի COVID պատվաստանյութի արտադրությունը մի քանի ամիս անց, և դեռ պարզ չէ, թե արդյոք դա կազդի պատվաստանյութի մատակարարման վրա՝ ավելի վաղ պատրաստված պաշարների շնորհիվ, նշում է թերթը։

Աղբյուրը հայտնել է, որ գործարանի աշխատանքի դադարեցման պատճառով պատվաստանյութի մատակարարման կրճատումը կկազմի մի քանի հարյուր միլիոն դոզա։

Ըստ NYT-ի, COVAX ծրագրի շրջանակներում աղքատ և զարգացող երկրները, հիմնականում Աֆրիկյան միության երկրները, ամենից շատ կախված են Johnson & Johnson-ի պատվաստանյութի մատակարարումից, քանի որ այս դեղամիջոցը չի պահանջում պահեստավորում շատ ցածր ջերմաստիճանում տեղափոխման համար:

Հրատարակությունը նշում է, որ Johnson & Johnson-ը մտադիր էր պատվաստանյութի 200 միլիոն չափաբաժին մատակարարել COVAX ծրագրի շրջանակներում։ Նախորդ տարեվերջին, սակայն, կազմակերպությունը դեղամիջոցի ընդամենը չորս միլիոն չափաբաժին էր ստացել։