ԵՄ-ն և CENN-ը երիտասարդներին հրավիրում են մասնակցելու Բնապահպանական և երիտասարդական արշավների պլանավորման և իրականացման առցանց հանդիպումների շարքին

ԵՄ-ն և CENN-ը երիտասարդներին հրավիրում են մասնակցելու Բնապահպանական և երիտասարդական արշավների պլանավորման և իրականացման առցանց հանդիպումների շարքին

Եթե դու 14-29 տարեկան երիտասարդ ես,

Ապրում ես Նինոծմինդայի, Գորիի կամ Ախմետայի մունիցիպալիտետներում,

Հետաքրքրված ես երիտասարդական գործունեությամբ և սոցիալապես ակտիվ ես,

Ուրեմն այս հնարավորությունը քե՛զ համար է։

CENN-ը, Եվրոպական միության աջակցությամբ, նոր նախաձեռնած «Կանաչ ձեռներեցության անդրսահմանային երիտասարդական հարթակի» շրջանակներում հայտարարում է երիտասարդների ընդունելություն կրթական դասընթացներին՝ «Բնապահպանական և երիտասարդական տարածաշրջանային արշավների պլանավորում և իրականացում» թեմայով։

Առցանց դասընթացի նպատակն է զարգացնել երիտասարդներին և խորացնել նրանց գիտելիքները բնապահպանական հաղորդակցության և երիտասարդության մոբիլիզացիայի առանձնահատկությունների վերաբերյալ՝ նպաստելու մարզային մակարդակում երիտասարդական ակտիվության զարգացմանը: Առցանց հանդիպումների շարքը բաց կլինի վրացի (Գորի, Ախմետա, Նինոծմինդա) և հայ (Լոռի, Տավուշ, Շիրակ) երիտասարդների համար, ովքեր ցանկանում են միանալ Կանաչ ձեռներեցության անդրսահմանային երիտասարդական հարթակին, և՛ Հայաստանում և՛ Վրաստանում դառնալ երիտասարդական հնարավորությունների ակտիվ մասնակիցներ։

Բնապահպանական և երիտասարդական արշավների պլանավորման և իրականացման տարածաշրջանային արշավը ներառում է հետևյալ թեմաները՝

  • Ինչպե՞ս պլանավորել արշավներ,
  • Վարքի փոփոխությանը միտված արշավների պլանավորման մեթոդներ,
  • Երիտասարդների ներգրավվածության և մոբիլիզացման մեխանիզմներ,
  • Լոբբինգ և փաստաբանություն,
  • Թվային արշավների իրականացում,
  • Հանրային խոսքի և պրեզենտացիայի հմտություններ,
  • Դասընթացների անցկացման մեթոդներ, օժանդակ թվային հարթակներ,
  • Շահագրգիռ կողմերի հետ հարաբերությունների ձևավորում և գործընկերների որոնում։

Հանդիպումների շարքը կանցկացվի Մարտի 1-ից 10-ը ներառյալ՝ ZOOM հարթակում։  Մասնակցել կարող են Նինոծմինդայի, Գորիի և Ախմետայի մունիցիպալիտետներում ապրող 14-29 տարեկան երիտասարդները։ Մասնակցությունն անվճար է, մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն գրանցման թերթիկը և հայտնեն պատրաստակամություն՝ դառնալ երիտասարդական հարթակի անդամ։ Գրանցումը հնարավոր է մինչև 2022 թվականի Փետրվարի 28-ը հետևյալ հղումով՝ https://forms.gle/cz4iW111z7BrALQw8

Հավելյալ տեղեկության համար այցելեք ֆեյսբուքյան միջոցառմանը հետևյալ հղումով՝ https://fb.me/e/1lwZxjalp

Հանդիպումների շարքը նախաձեռնվել է Կանաչ ձեռներեցության անդրսահմանային երիտասարդական հարթակի կողմից, որի նպատակն է խթանել վրացի և հայ երիտասարդների միջև անդրսահմանային համագործակցությունը՝ ստեղծելով նորարարական և երիտասարդության զարգացմանը միտված ցանց: Հարթակը ստեղծվել է ԵՄ կողմից աջակցվող «EU4Youtհ: Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որն իրականացնում են CENN-ը, Green Lane NGO-ն և KRDF-ը: Նախագծի նպատակն է նպաստել երիտասարդների ձեռնարկատիրական ներուժի, սոցիալական ձեռներեցության, ինչպես նաև կանաչ նորարարությունների զարգացմանը: