ՃՏՊ Նինոծմինդա- Ախալքալաք ճանապարհին

ՃՏՊ Նինոծմինդա- Ախալքալաք ճանապարհին

Այսօր՝ փետրվարի 21֊ին, ժամը 17։30֊ի սահմաններում Ախալքալաք-Նինոծմինդա ավտոճանապարհին՝ Խոսպիո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հավանաբար բախվել ծառին։

Ավտոմեքենան զգալի վնաս է կրել, ըստ NOR ռադիոկայանի աղբյուրի՝ պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել։