Բժիշկ Երվանդ Սավոյանը պատասխանեց համաճարակին վերաբերվող հարցերին

Բժիշկ Երվանդ Սավոյանը պատասխանեց համաճարակին վերաբերվող հարցերին

Հարցազրույց բժիշկ Երվանդ Սավոյանի հետ Օմիկրոն շտամի, թողած հետևանքների և բարդությունների մասին.

Կորոնավիրուսի վերջին հայտնի մուտացիան՝ Օմիկրոնը, առաջին անգամ գրանցվել է 2021 թվականի նոյեմբերի վերջին՝ Հարավաֆրիկյան հանրապետությունում։  Օմիկրոն շտամն ունի շուրջ 50 մուտացիա։

Մուտացիաների ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են, և հստակ արդյունքներ չկան, որոնք կապացուցեին, թե քանի անգամ է ավելի արագ տարածվում Օմիկրոնը կորոնավիրուսի այլ տեսակներից, չկա նաև հստակ համեմատություն նախորդ շտամի՝ Դելտայի տարածման հետ։ 

Հայտնի է, սակայն, որ Օմիկրոնը համարվում է ավելի թեթև և կառավարելի տեսակ, և մահացության դեպքերը, ըստ առկա տվյալների, ավելի քիչ են, քան մյուս շտամների դեպքում։ 

Օմիկրոնի ախտանշանները նման են մրսածության և հարբուխի ախտանշաններին, և ի տարբերություն կորոնավիրուսի մյուս տեսակների, Օմիկրոնի դեպքում համի և հոտի կորուստը կամ բարձր ջերմությունն ավելի քիչ են հանդիպում։ 

Radio NOR · Բժիշկ Երվանդ Սավոյանը պատասխանեց համաճարակին վերաբերվող հարցերին

Օմիկրոնի դեպքում հիվանդության գաղտնի շրջանը կարող է տևել ավելի կարճ, քան մյուս տեսակների դեպքում է։ Նոր շտամի առանձնահատկություններից է նաև թեստերի՝ հատկապես արագ (ռապիդ) թեստերի՝ կեղծ բացասական պատասխան տալու մեծ հավանականությունը։ Միաժամանակ, պատրաստվել են թեստեր հենց Օմիկրոնը հայտնաբերելու համար։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդության դեպքում ինկուբացիոն կամ գաղտնի շրջանը կարող է ձգվել 1-ից մինչև 14 օր, սակայն միջինում այն կազմում է մոտ 5 օր։

Օմիկրոնի գաղտնի շրջանն ընդունված է համարել երեք օր՝ մեկ օրով պակաս, քան Դելտա շտամի դեպքում։ Օմիկրոնի դեպքում վարակված անձը ամենից շատ վարակում է՝ սիմպտոմների ի հայտ գալուց 1-2 օր առաջ և սիմպտոմների առաջացումից 2-3 օրվա ընթացքում։

Առավել մանրամասները վիդեո և աուդիո ձայնագրություններում.