Նինոծմինդայի ֆուտզալի «Փարվանա» ակումբի հերթական պարտությունը

Նինոծմինդայի ֆուտզալի «Փարվանա» ակումբի հերթական պարտությունը

Վրաստանի Բիզնես Լիգայի առաջնության (Արծաթե լիգա, 1/2 եզրափակիչ) շրջանակներում փետրվարի 27 -ին, Նինոծմինդայի «Փարվանա» ֆուտզալի ակումբը Թբիլիսիում անցկացրեց հերթական հանդիպումը եւ մրցեց «TTC» թիմի հետ:

Հանդիպումը անցկացվեց Թբիլիսիի օլիմպիական սպորտային մարզադաշտում, որտեղ «Փարվանա» հավաքականը 0 – 5 հաշվով զիջեց «TTC» թիմին:

Նշենք, որ «Փարվանա» ֆուտզալի թիմը այս պահին ունի գրանցած 2 հաղթանակ եւ 5 պարտություն: Թիմը՝ C խմբում ունի 6 միավոր եւ զբաղեցնում է 3 -րդ հորիզոնականը:

Հավելենք, որ նոյեմբերի 7 -ին C խմբի վերջին խաղում «Փարվանա» թիմը 3 -1 հաշվով պարտվել էր «Ուկրաինա» թիմին: sbm.ge