Ժդանովականի գյուղամիջյան ճանապարհները մաքրվում են

Ժդանովականի գյուղամիջյան ճանապարհները մաքրվում են

Գլխավոր լուսանկարը NOR-ի արխիվից։

Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղի բնակիչ Սերգեյ Մնոյանը դիմել էր NOR ռադիոկայան լուսաբանելու գյուղամիջյան ճանապարհների փակ լինելու մասին։ Նա մասնավորապես նշեց, որ արդեն մի քանի օր է ինչ ճանապարհները փակ են, երեխաները դրա պատճառով դպրոց չեն հաճախում, բնակիչները չեն կարողանում կաթը հանձնել։

NOR ռադիոկայանի լրագրողը 16։44֊ին զանգահարեց Նինոծմինդայի քաղաքապետարանում Ժդանովականի ներկայացուցչին ով ասաց, որ տեխնիկան Սամեբայում է, կավարտի մաքրման աշխատանքները և կանցնեն գյուղամիջյան կենսական նշանակության ճանապարհների մաքրմանը։

Քիչ առաջ տեղեկացանք, որ մաքրման աշխատանքները արդեն մեկնարկել են։