Նինոծմինդայի քաղաքապետարանը ստացել է քամու վնասի ավելի քան 18 դիմում

Նինոծմինդայի քաղաքապետարանը ստացել է քամու վնասի ավելի քան 18 դիմում

Մարտի 20-ի գիշերը Նինոծմինդայում մի քանի ժամ մոլեգնող ուժեղ քամին լուրջ վնասներ է հասցրել և վնասել բազմաթիվ շենքերի տանիքներ։

Քամին պոկել է ինչպես բնակելի, այնպես էլ ոչ բնակելի շենքերի տանիքները։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների ծառայության փոխանցմամբ՝ օրերս հանձնաժողովը կքննարկի բոլոր դիմումները և կգնահատի վնասը։ Դրանից հետո կորոշվի, թե ում եւ որքան օգնություն կտրամադրվի։

Մինչ օրս հանձնաժողովը ստացել է ավելի քան 18 դիմում։ 18 դիմումներից միայն երեքում է նշվել, որ վնասված է բնակելի շենքերի տանիքը, իսկ մնացած դիմումներում նշվում է, որ քանդվել են կոմունալ սենյակների և գոմերի տանիքները։