Համաշխարհային բանկը կրճատել է տնտեսական աճի իր կանխատեսումները

Համաշխարհային բանկը կրճատել է  տնտեսական աճի իր կանխատեսումները

Համաշխարհային բանկը կրճատել է համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումները։ Կազմակերպության տվյալներով՝ 2022 թվականի համար համաշխարհային աճի կանխատեսումը 4,1%-ից կրճատվել է մինչև 3,4%՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պատճառով։ Համապատասխան տեղեկությունը տարածում է «BBC»-ն՝ հենվելով Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասի վրա։

Միևնույն ժամանակ, Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն, այս տարի Ուկրաինայի տնտեսությունը կկրճատվի գրեթե երկու անգամ։ Առկա տվյալների համաձայն՝ հակամարտության արդյունքում երկրում փակվել է բիզնեսների կեսը, կրճատվել է արտահանումը։

Միջազգային ֆինանսական ինստիտուտի փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմն ավելի շատ կհարվածի Արևելյան Եվրոպայի և Ասիայի մասերին, քան կորոնավիրուսի համավարակը։

Համաշխարհային բանկն արդեն 1 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային և խոստացել է մոտակա ամիսներին տրամադրել ևս 2 միլիարդ դոլար։ 1tv.ge