Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է, եվրոյի նկատմամբ ամրապնդվել

Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է, եվրոյի նկատմամբ ամրապնդվել

Ապրիլի 27-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1,49 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի դիմաց պաշտոնական արժեքը կազմել է 3,0517 լարի։

Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 1,07 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,2366 լարի։

Լիրայի նկատմամբ լարին արժեզրկվել է 0,05 թեթրիով, ինչի արդյունքում մեկ լիրայի արժեքը դարձել է 20,59 թեթրի։