Վրաստանի համար ամենակարեւոր տնտեսական գործընկերը ԵՄ-ն է, գլխավոր սպառնալիքը՝ Ռուսաստանը. IRI

Վրաստանի համար ամենակարեւոր տնտեսական գործընկերը ԵՄ-ն է, գլխավոր սպառնալիքը՝ Ռուսաստանը. IRI

Ամերիկյան ազգային դեմոկրատական ​​ինստիտուտի (IRI) հետազոտության համաձայն՝ հարցվածների 45%-ը ԵՄ-ն համարում է Վրաստանի համար ամենակարեւոր տնտեսական գործընկերը։

ԱՄՆ-ին ամենակարևոր գործընկեր է համարում հարցվածների 42%-ը, Ուկրաինային՝ 32% -ը, Թուրքիային՝ 32%-ը, Ադրբեջանին՝ 24%֊ը, Հայաստանին՝ 6%-ը, Չինաստանին՝ 14%-ը, Ռուսաստանին՝ 11%-ը և Իրանին՝ 6%-ը:

Հարցին, թե որ երկրներից է գալիս հիմնական տնտեսական սպառնալիքը, հարցվածների 83%-ը նշել է Ռուսաստանը, 4%-ը՝ Թուրքիան, 4%-ը՝ ԱՄՆ, 2%-ը՝ Չինաստանը, 1%-ը՝ Հայաստանը, Իրանը, Ադրբեջանը, ԵՄ-ն և Ուկրաինան՝ 1%-ը:

Հարցման շրջանակներում IRI-ը հարցրել է նաև Վրաստանի համար կարևորագույն քաղաքական գործընկերների մասին. Հարցման համաձայն՝ ԵՄ-ն առաջին տեղում է՝ 54 տոկոսով։ Հետո գալիս է ԱՄՆ-ը՝ 53%-ով։ Երրորդ տեղում Ուկրաինան է՝ 45 տոկոս։ Թուրքիան ու Ադրբեջանը ունեն 20-ական տոկոս, Հայաստանը՝ 7%, Չինաստանը՝ 4%, Ռուսաստանը՝ 4%, Իրանը՝ 1%։

Միաժամանակ, ըստ հարցման, այս երկրներից Վրաստանի համար ամենամեծ քաղաքական սպառնալիքն է Ռուսաստանը (90%)։

Թուրքիան անվանակոչվել է 8%-ով, ԱՄՆ-ն՝ 4%-ով, Հայաստանը՝ 3%-ով, Ադրբեջանը, Իրանը և Եվրամիությունը՝ 2-%-ով, իսկ Չինաստանն ու Ուկրաինան՝ 1 %-ով։

Տեղեկատվության համար նշենք՝ սոցհարցումն անցկացվել է 2022 թվականի մարտի 4-24-ը Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի հետազոտական ​​կենտրոնի կողմից։ Հարցմանը ընդգրկվել է քվեարկության իրավունքով 1486 քաղաքացի: Սխալի սահմանը +/- 2,5% է, իսկ արձագանքման մակարդակը՝ 64%։