Մինչև մայիսի 25-ը «Վալե»-ի մաքսակետը չի գործի

Մինչև մայիսի 25-ը «Վալե»-ի մաքսակետը չի գործի

Մինչև մայիսի 25-ը Թուրքիայի Հանրապետության կողմում վերանորոգման աշխատանքների պատճառով «Վալե» մաքսային անցակետում մաքսային հսկողության ընթացակարգերը կդադարեցվեն։ Այս մասին տեղեկություն է տարածում Եկամուտների ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ սահմանի հատման ընթացակարգերը կարող են իրականացվել «Կարծախի» ուղղությամբ մաքսակետում։

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ մինչև սույն թվականի մայիսի 25-ը Թուրքիայի Հանրապետության կողմում («Պոսոֆ-Թորքգոզու» մաքսային անցակետ) վերանորոգման/վերականգնողական աշխատանքների պատճառով «Վալե» մաքսային հսկողության անցակետում ընթացակարգերը կդադարեցվեն:

Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ինչպես նաև նշված մաքսակետով պետական ​​սահմանը հատող ֆիզիկական անձանց նկատմամբ մաքսային հսկողության ընթացակարգեր չեն կարող իրականացվել։

Թուրքիայի Հանրապետության կողմում վերականգնողական աշխատանքների ավարտից հետո «Վալե» մաքսային անցակետը կշարունակի աշխատել սովորական ռեժիմով։ Հետևաբար, ուղևորների և բեռների տեղափոխումը կիրականացվի անխափան։

Միաժամանակ եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ սահմանի հատման ընթացակարգերը նպատակակետ երկրների ուղղությամբ կարող են իրականացվել «Կարծախի» ուղղությամբ մաքսային անցակետում»,- հայտարարում են գերատեսչությունում: