Մայիսի 16-ից Հայաստանի քաղաքացիների համար կվերացվեն ՌԴ մուտքի սահմանափակումները

Մայիսի 16-ից Հայաստանի քաղաքացիների համար կվերացվեն ՌԴ մուտքի սահմանափակումները

Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումները մայիսի 16-ից այլևս չեն գործի:

Այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Որոշում է ընդունվել, որ Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների համար դեպի Ռուսաստան, ինչպես նաև այս երկրներ Ռուսաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումներն այլևս չեն գործի: