Անձնագիր ստանալու արժեքը թանկացավ

Անձնագիր ստանալու արժեքը թանկացավ

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայիսի 1-ից Վրաստանում կբարձրանան էլեկտրոնային նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի տրամադրման արժեքը։ Կառավարության որոշման հիման վրա սակագները փոխվել են։

Այժմ անձնագիր ստանալը 100 լարիի փոխարեն կարժենա 150 լարի (մոտ 50 դոլար), իսկ նույնականացման քարտերը՝ 60 լարի (մոտ 20 դոլար)՝ նախկին 30 լարիի փոխարեն։ Սա տասը աշխատանքային օրվա ստանդարտ ժամկետում:

Փաստաթղթերի արագացված ձևով ստանալն ավելի թանկ է. Դիմումի առաջին օրը կենսաչափական անձնագիր ստանալու համար Վրաստանի քաղաքացին պետք է վճարի 350 լարի (115 դոլար), հաջորդ օրը՝ 300 լարի (98 դոլար), երրորդ օրը՝ 225 լարի (74 դոլար), իսկ հինգերորդ օրը՝ 180 լարի (59 դոլար):

Նույն օրը նույնականացման քարտ ստանալը կարժենա 150 լարի (100 դոլար), հաջորդ օրը՝ 120 լարի (40 դոլար), երրորդ օրը՝ 100 լարի (33 դոլար), հինգերորդ օրը՝ 80 լարի (26 դոլար):

Միաժամանակ էլեկտրոնային տեղեկանքի դեպքում սակագները նույնն են Վրաստանի քաղաքացիների և Վրաստանում մշտապես բնակվող կամ կացության թույլտվություն ունեցող օտարերկրացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց համար։