Վրաստանը քննարկում է փակ տարածքներում դիմակներ կրելու ռեժիմի վերացումը

Վրաստանը քննարկում է փակ տարածքներում դիմակներ կրելու ռեժիմի վերացումը

Մոտ ապագայում Վրաստանը կարող է չեղարկել փակ հանրային վայրերում դիմակների ընդհանուր կրման ռեժիմը։ Այս մասին լրագրողներին ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Նրա խոսքով՝ իշխանությունները քննարկում են, որ Վրաստանում դիմակ կրելը պետք է շարունակի պարտադիր լինել միայն առանձին խմբերի համար։ Ինչպես նշել է Գամկրելիձեն, նման կանոններ ներկայումս գործում են շատ երկրներում։

«Շատ երկրներում հեշտացվում է փակ տարածքներում դիմակներ կրելու պահանջը… Այս մասին [առողջապահության նախարարությունում] և համակարգող խորհրդում քննարկումները շարունակվում են։ Կարծում եմ, որ համապատասխան որոշում կկայացվի»,- ասել է Գամկրելիձեն։

Համաճարակային իրավիճակի բարելավման հետ կապված՝ մարտի 28-ից Վրաստանում չեղարկվել է բաց տարածքներում դիմակ կրելու կանոնը։ Այնուամենայնիվ, դեռևս պահանջվում է դիմակներ կրել հասարակական տրանսպորտում, խանութներում, դպրոցներում, թատրոններում և այլ փակ հասարակական վայրերում: