Այսօր Վրաստանը Եվրահանձնաժողովին կհանձնի ԵՄ հարցաշարի առաջին մասը

Այսօր Վրաստանը Եվրահանձնաժողովին կհանձնի ԵՄ հարցաշարի առաջին մասը

Վրաստանն արդեն լրացրել է ԵՄ-ից ստացված հարցաշարի առաջին մասը, և կառավարությունը մայիսի 2-ին այն կներկայացնի Եվրահանձնաժողովին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։

«Նշված հարցաշարի առաջին մասը լրացվել է պետական ​​բոլոր գերատեսչությունների շատ ակտիվ մասնակցությամբ։ Մեծ աշխատանք է կատարվել, և Վրաստանի կառավարությունը երկուշաբթի օրը Եվրահանձնաժողովին կհանձնի հարցաշարի առաջին մասը։ Ինչ վերաբերում է վերջին՝ ոլորտային մասին, որն ավելի տեխնիկական և կոնկրետ է, ապա այս փաստաթուղթը բաղկացած է մոտավորապես 2300 հարցից։ Դրա վրա աշխատանքները սկսվել են պետական ​​բոլոր գերատեսչությունների կողմից։ Եվրոպական գործընկերներին դրա փոխանցման վերջնաժամկետը մայիսի 13-ն է, և մենք կփորձենք հնարավորինս արագ ավարտել փաստաթղթի վրա աշխատանքը և այն ուղարկել մեր եվրոպացի գործընկերներին»,- ասել է Դարչիաշվիլին։

ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու հարցաթերթիկը Լյուքսեմբուրգում Վրաստանին է հանձնվել է ապրիլի 11-ին։