Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է

Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է

Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է: 

1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր:

 Այդ որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի ընթացքում, որը 1991-ի «Աշխարհում մամուլի ազատության խթանման մասին» որոշմամբ ճանաչեց, որ ազատ, բազմակարծիք և անկախ մամուլը դեմոկրատական հասարակության անհրաժեշտ բաղադրիչներից է: Գլխավոր համաժողովը ՄԱԿ-ին փոխանցեց մայիսի 3-ը մամուլի ազատության միջազգային օր հայտարարելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-պետությունների ցանկությունը: 

Մամուլի ազատության համաշխարհային օրը կոչված է հիշեցնելու միջազգային հանրությանն այն մասին, որ մամուլի և կարծիք արտահայտելու ազատությունը հիմնարար ազատություններ են, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում: