ՀՀ-ում ընդդիմադիրները կրկին փակել են մայրաքաղաքի մի շարք փողոցներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը

ՀՀ-ում ընդդիմադիրները կրկին փակել են մայրաքաղաքի մի շարք փողոցներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը

Առավոտից Երևանում վերսկսվել են անհնազանդության ու իրազեկման ակցիաները: Ընդդիմադիրները կրկին փակել են մայրաքաղաքի մի շարք փողոցներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Մասնավորապես փակել են Քոչարյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկը և Դավթաշեն տանող ճանապարհը: Ոստիկանությունը բացել է այդ ուղղությունները և վերականգնել մայրաքաղաքի երթևեկությունը:

Հիշեցնենք՝ երեկ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ պետք է մեծացնել պայքարն ու ընդգրկել ամբողջ Հայաստանը։ Նա հորդորել է մարզերի բնակչությանը մարզերում ևս շարունակել բողոքի ակցիաները։ Հայտնում է Shantnews-ը: