Փող աշխատելու նոր միջոց՝ «բոթասներով»

Փող աշխատելու նոր միջոց՝ «բոթասներով»

Ըստ NOR ռադիոկայանի հավաստի աղբյուրների այս բոթասները արդեն արդիական են Ախալցխայում։

Ըստ Google Trends-ի՝ Step’n «NFT «բոթաս»»-ը ամենահայտնի որոնումն է Վրաստանում: Սա նշանակում է, որ բոլոր համացանցային որոնումների մեջ Stepn-ի «NFT «բոթաս»»-ը ամենաբարձր մասնաբաժինը ունի Վրաստանում, քան այլ երկրներում։

Այդ իսկ պատճառով, ըստ Google Trends-ի, Վրաստանում Stepn-ի նկատմամբ հետաքրքրությունը գնահատվում է 100 միավոր, որին հաջորդում է Չինաստանը, որտեղ Stepn-ի նկատմամբ հետաքրքրությունը գնահատվում է 38 միավոր, որին հաջորդում են Հոնկոնգը և Ճապոնիան՝ 26-ական միավորով և Ղազախստանը՝ 25 միավոր։

Solana բլոկչեյնի վրա կառուցված STEPN – հավելվածի օգտատերերի թիվն օրեցօր ավելանում է աշխարհում, ինչպես նաև Վրաստանում։ STEPN-ում խաղալ սկսելու համար հաճախորդը նախ պետք է գնի NFT կոշիկներ: Այնուհետեւ որոշակի գումարի դիմաց օգտատերը ստանում է NFT-տոկեն «բոթաս», որից հետո քայլելով կամ վազելով գեներացնում է խաղային կրիպտոարժույթ, որը փոխանակում է իրական փողի հետ։

Ըստ NOR ռադիոկայանի հավաստի աղբյուրների այս բոթասները արդեն արդիական են Ախալցխայում և դրանցով փաղ աշախատելը իրական է։ Ըստ աղբյուրների դրանց արժեքը Ախալցխայում 1200-1500 ԱՄՆ դոլար է։