ԵՄ լրագրության մրցանակ 2021-ը Վրաստանում

ԵՄ լրագրության մրցանակ 2021-ը Վրաստանում

ԵՄ լրագրության մրցանակ 2021-ը Վրաստանում. ծանոթացեք եզրափակի չփուլի մասնակիցներին

Վրաստանում հայտնի են դարձել ԵՄ լրագրության մրցանակ 2021-ի հավակնորդների անունները։

2012 թվականին Վրաստանում Եվրոպականմիության պատվիրակության կողմից հիմնադրված մրցանակը խրախուսում է վրաստանցի լրագրողների արհեստավարժությունն ու էթիկական վարքագիծը: Կոնֆլիկտազգայուն լրագրության համար հատուկ մրցանակը շնորհվում է վստահության ամրապնդմանը և խաղաղությանը նպաստող լրատվամիջոցներին և հանձնվում է Եվրոպականմիության դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) կողմից:

ԵՄ լրագրության մրցանակ կշնորհվի յոթ անվանակարգերում.

  • տպագիր կամ առցանց լրատվամիջոցներում հրապարակված լավագույն նյութ,
  • հեռարձակվող կամ առցանց լրատվամիջոցներում հրապարակված լավագույն ռեպորտաժ,
  • տպագիր, առցանց կամ հեռարձակվող լրատվամիջոցներում հրապարակված լավագույն հետաքննականնյութ,
  • տպագիր, առցանց կամ հեռարձակվող լրատվամիջոցներում հրապարակված լավագույն բլոգային նյութ, կարծիք կամ սյունակ,
  • տպագիր, հեռարձակվող կամ առցանց լրատվամիջոցներում հրապարակված ամենանորարար և ինքնատիպնյութ,
  • ԵՄ արժեքներն արտացոլող լավագույն փաստագրական լուսանկար,
  • լավագույն կոնֆլիկտազգայուն լրագրողական աշխատանք, որը նպաստում է Վրաստանում զինված հակամարտությունների համատեքստում վստահության ամրապնդմանը և խաղաղությանը (ԵՄԴԱ հատուկ մրցանակ խաղաղության լրագրության համար):

Եզրափակիչ փուլի մասնակիցներին և նրանց մրցութային նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Եվրոպան և ես․չորս վավերագրական ֆիլմ Վրաստանից, որոնք արտացոլում են ընդհանուր արժեքները։Միացի՛ր մայիսի 9-ի դիտմանը

Վրաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մայիսի 9-ին հրավիրում է միանալու Facebook-ի իր էջում երկրի չորս մարզերից նույնքան վավերագրական ֆիլմերի ցուցադրությանը:

«Եվրոպան և ես» ընդհանուր խորագրիներ քո ցուցադրությունը կանցկացվի Եվրոպայի օրը՝ ցույց տալու, որ ԵՄ-ն և Վրաստանը կիսում են ընդհանուր արժեքներ՝ բազմազանություն, ազատություն, հավասարություն և ժողովրդավարություն:

Ցուցադրությունների ընթացքում դուք կծանոթանաք Կախեթի Ուդաբնո գյուղից հովիվ և խոհարար Իրակլիիին, ով ցույց կտա, թեինչպես կարող է բազմազան համայնքը հարստացնել ձեր կյանքը, Ռաճայից ռադիոկոլեկցիոներ Թենգիզին, ով մշտական ազատության ձգտողմ արդու օրինակ է, Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ եվրոպական Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած Գուրիային, ինչպես նաև Քութայիսից ակտիվ քաղաքացիներ Ակակիին և Լեոնորին՝ ովքեր փորձում են վրաց հասարակությունը դարձնել ավելի առողջ և բնապահպանամետ։

Միջոցառման էջի հղումը՝ https://bit.ly/3LnB7tw

Վրացի գրողն արժանացել է 2022 թվականի Եվրոպական միության գրական մրցանակին

Վրացի գրող Իվա Պեզուաշվիլին իր«Աղբատար խողովակ» գրքի համար արժանացել է 2022 թվականի Եվրոպական միության գրական մրցանակին։ Ժյուրին հատուկ առանձնացրել է նաև ուկրաինացի գրող Եվգենիա Կուզնեցովային՝ «Հարցրեք Միեչկային»գրքի համար, ինչպես նաև մի շարք գրողների, որոնք ներկայացնում են Բոսնիա և Հերցեգովինան, Բելգիան, Իսպանիան ու Իռլանդիան։

2022 թվականի մրցանակի համար պայքարում էին մասնակիցներ 14 տարբ երերկրներից։

Իվա Պեզուաշվիլին ծնվել է 1990 թվականին, նա ավարտել է Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրայի մասնագիտությամբ։ Նա մի շարք հեռուստատեսային վավերագրական ֆիլմերի հեղինակ է։ 2014 թվականից աշխատում է որպես «Թբիլիսի» հեռուստասերիալի սցենարիստ։ Նույն թվականին «Ինտելեկտ» հրատարակչությունը լույս ընծայեց նրա առաջին«Ես փորձեցի» գիրքը։ 2020 թվականին նրա«Աղբատար խողավակ» վեպն արժանացավ Ծինանդալի մրցանակի։

Եվրոպական միության գրականության մրցանակը 2009 թվականից ի վեր ճանաչման է արժանացնում Եվրոպական միության և նրա սահմաններից դուրս սկսնակ գեղարվեստական գրողներին: Մրցանակը նշանավորում է ակնառու սկսնակ գրական տաղանդներին ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասնակցող բոլոր 41 երկրներից։

Գեղարվեստական գրականության ոլորտում Եվրոպայի ժամանակակից գրական ստեղծագործությունը և հսկայական ու բազմազան հարստությունն ընդգծելով՝ մրցանակը նպատակ ունի խթանելԵվրոպայում գրականության տարածմանը և ավելի մեծ հետաքրքրություն խրախուսել ոչ ազգային գրական ստեղծագործությունների նկատմամբ:

ԶԼՄների կողմից Ուկրաինայի պատերազմի և երկրում հետընտրական զարգացումների լուսաբանմանը զուգահեռ Վրաստանում խորանում է բևեռացումը

Եվրոպական միությունը (ԵՄ) և ՄԱԶԾ-ն հրապարակելեն ԶԼՄ-ների մոնիտորինգի զեկույցներ, որոնք 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի մարտի 23-ը ժամանակահատվածի կտրվածքով վերլուծության են ենթարկում Վրաստանի լրատվական միջավայրը հետընտրական շրջանում: Վերլուծություն ներառում է 22 լրատվամիջոց՝ վեց՝հեռուստատեսային, ինը՝առցանց և յոթ՝տպագիր:

Արդյունքները ցույց են տալիս, որ լրատվամիջոցների օրակարգում տիրապետող է եղել քաղաքական զարգացումների լուսաբանումը. մինչև փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին 2021 թվականի տեղական ինքնակառավարման ընտրությունների շուրջ տեղի ունեցած իրադարձությունները և նախագահ Սաակաշվիլիի Վրաստան վերադարձն ու բանտարկությունը։

Ռուսաստանի ներխուժումից հետո ուշադրության սլաքն արագորեն տեղափոխվեց պատերազմական իրադարձությունների լուսաբանման վրա: Զեկույցում ասվում է, որ բոլոր տեսակի ԶԼՄ-ներըհավասարապես ընդգրկված են եղել ահա գնացող հումանիտար աղետի, միջազգային աջակցության և ճգնաժամին Վրաստանի քաղաքական և հասարակական արձագանքների լուսաբանման գործում: Թեև բոլոր տեսակի ԶԼՄ-ները կենտրոնացած էին ուկրաինական զարգացումների վրա, դրանց լուսաբանման վրա ազդել են Վրաստանի հասարակության խորը քաղաքական տարաձայնությունները:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ խմբագրական տարբերություններն ակնհայտ են թվային լրատվամիջոցների դեպքում, որոն քընդհանուր առմամբ ընկալվում են որպես անկախ և հավասարակշռված: Մոնիտորինգի ենթարկված որոշ լրատվամիջոցներ ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրների ազդեցության ներքո իրենց լուսաբանման ժամանակ օգտագործել են ապակողմնորոշիչ պատկերներ, կեղծ պատմություններ և խեղաթյուրումներ:

Լեհաստանում մեկնարկած Երիտասարդ առաջնորդների եվրոպական ֆորումին միացել են ավելի քան 50 երիտասարդ եվրոպական դեսպաններ

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ապրիլի 25-ից 27-ն ընթացող Եվրոպական տնտեսական կոնգրեսի շրջանակներում կազմակերպված «Երիտասարդ առաջնորդների եվրոպական ֆորում» եռօրյա համաժողովին մասնակցում ենավելի քան 50 երիտասարդ եվրոպական դեսպաններ, որոնցից 20-ը՝ Ուկրաինայից: Ֆորումին մասնակցում են շուրջ 200 երիտասարդ առաջնորդներ ԵՄ-ից ու հարևան երկրներից, ովքեր կունենան Եվրոպայում երիտասարդական համագործակցության տարբեր կարևոր ասպեկտների ննվիրված պանելային քննարկումներ և թեմատիկ աշխատաշրջաններ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով ուկրաինացի երիտասարդության իրավիճակին:

Ֆորումի գաղափարն է տարածք տրամադրել Եվրոպական միության, Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության երկրների նախաձեռնող երիտասարդ ակտիվիստներին՝ իրենց փորձով կիսվելու, ծանոթությունների շրջանակն ընդլայնելու և ողջ Եվրոպայում երիտասարդներին հուզող կարևոր հարցեր քննարկելու նպատակով: Եռօրյա ֆորումին կմասնակցեն երիտասարդ ակտիվիստներ ողջ Եվրոպայից, ինչպես նաևԿոնգրեսին մասնակցող տարածաշրջանային համալսարանների ուսանողներ և ձեռներեցներ:

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան բոլորովին նոր մարտահրավերներ է ստեղծում Եվրոպայի համար, որոնց հետևանքները մենք ի վիճակի չենք ամբողջությամբ կանխատեսել», –ասում են կազմակերպիչները։ Ուստի, բոլոր աշխատաշրջանների և աշխատաժողովների համատեքստը լինելու է պատերազմը և ուկրաինական հասարակությանն աջակցելու հնարավորությունները։ «Մեր նպատակն է նաև, որ Ուկրաինայից ֆորումին մասնակցի երիտասարդառաջնորդների ամենամեծ հնարավոր խումբը, որպեսզի միասին խոսենք քաղաքացիական հասարակությունների մոբիլիզացման մասին՝ Ռուսաստանից եկողս պառնալիքներին հակազդելու համար»:

Օրակարգում ներառված են նաև այլ թեմաներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը և Եվրոպական երիտասարդության 2019-2027 թթ. ռազմավարությունը, ինչպեսնաև 2021-2027 թթ. ԵՄ երիտասարդական ծրագրերի թեմատիկ առաջնահերթությունները, ներառյալ ներառականությունը և բազմազանությունը, թվային փոխակերպումը, շրջակա միջավայրը և կլիմայի փոփոխության դեմ պայքարն ու մասնակցություն ըժողովրդավարական կյանքին:

Հայաստան. տեղիունեցավ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ՔՀԿ-ների աջակցման ծրագրի մեկնարկը

Ապրիլի 26-ին տեղիունեցավ ԵՄ ֆինանսավորմամբիրականացվող «ՁԳՏԵ՛Ք ավելիլավապագայի» ծրագրիմեկնարկը:

Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) դիմակայունությունը, կայունությունը և հաշվետվողականությունը՝ հնարավորություն տալով նրանց առանցքային դերակատարում ունենալ իրազեկությանբ արձրացման, ժողովրդավարության խորացման և Հայաստանի համայնքների, հատկապես՝ խոցելի բնակչությանը սպասարկելու գործում։

«Առճակատումները, բանավեճերը, տարբերկարծիքներիառկայությունըժողովրդավարականհասարակությանկարևորբաղադրիչներիցեն, բայց, երբխոսքըվերաբերում է խոցելիբնակչությանպաշտպանությանըկամուղեկցողբարեփոխումներին, պետք է հասնելկոնսենսուսի: Հենցդա է այսծրագրինպատակը. ՁԳՏԵԼ նախաձեռնել և աջակցելշփումներին, կարողություններիզարգացմանը, կամավորական և ներգրավմանըմիտվածգործողություններին և նպաստելքաղաքացիականհասարակությանմիջևսիներգիայի և համագործակցությանձևավորմանը»,-նշել է Հայաստանում ԵՄ դեսպանԱնդրեաՎիկտորինը։

«Ծանոթացիր Օզզիի հետ». ԵՄ-ն սկսում է նոր արշավ՝ օգնելո երեխաներին խնայել էներգիա

Ծանոթացիր Օզզիի հետ: Այս փափլիկ համստերը հոգ է տանում շրջակա միջավայրի մասին և հանդիսանում արշավի դեմքը, որն օգնում է երեխաներին խնայել էներգիա:

EU4Energy-ի կողմից EU NEIGHBOURS east-ի հետ համագործակցությամբ կազմակերպված իրազեկման արշավը կանցկացվի 2022 թվականի ապրիլի 28-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Արշավի կենտրոնական դեմքը Օզզի համստերն է՝ էներգաարդյունավետության մասին «Էլեկտրալամպ» վերնագրով նոր կոմիքսի գլխավոր հերոսներից մեկը:

Կոմիքսը կենտրոնանում է մատաղ սերնդի շրջանում էներգաարդյունավետության և էներգախնայողության պարզմիջոցներին (օրինակ՝ չօգտագործվող սարքերը հոսանքից անջատելը կամ ջեռուցումն անջատելը), ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի վրա էներգիայի վատնման բացասական ազդեցությունների մասին իրազեկության բարձրացման վրա:

«Էլեկտրալամպ»-ը պատմում է չորս ընկերների և նրանց ընտանի կենդանիների մասին, ովքեր անտառում հայտնաբերում են հին տնակ, որտեղ կենդանիները պրոֆեսոր Սլեյթին օգնում են գտնել էներգիագեներացնելու այլընտրանքային մեթոդներ՝ շրջակա միջավայրին վնաս չհասցնելու համար: Պրոֆեսոր Սլեյթը երեխաներինցույց է տալիս. թե ինչ սարսափելի բան երկարող են պատահել մոլորակի և նրա բնակչության հետ, եթե մարդիկ չսկսեն արդյունավետորեն օգտագործել էներգիան: Միավորված լինելով էներգիայի վատնումը կրճատելու միջոցով մոլորակը փրկելու գաղափարի շուրջը՝ երեխաներին՝ Օզզի համստերի հետ միասին, հաջողվում է վերափոխել մեկ քաղաքի կյանքը:

Կոմիքսում ներկայացված էներգախնայողության խորհուրդների տարածմանն աջակցելու համար EUNeighbours East-ը սկսում է Օզզի համստերի մասնակցությամբ սոցիալական մեդիաարշավ՝ սոցիալական ցանցերի տարբեր հարթակների և դպրոցական գործունեության միջոցով թիրախավորելով երեխաներին:

Կոմիքսը մշակվել է «EU4Energy փուլ II. մաքուր էներգիայի անցման խթանումն Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և նպատակ ունի նպաստել էներգետիկայի համար պատշաճ օրենսդրական և կարգավորող շրջանակների զարգացմանը, աջակցել տարածաշրջանի անցմանը մաքուր էներգիային և նրա էներգետիկ շուկաների ազատականացմանը:

ԵՄ-ը և Հայաստանը տվեցին ՀԸԳՀ մշտադիտարկման հարթակի պաշտոնական մեկնարկը

Ապրիլի 27-ին ԵՄ-ը և Հայաստանը տվեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մշտադիտարկման հարթակի պաշտոնական մեկնարկը:

Միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում՝ ԵՄ պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության, արհմիությունների ու գործատու ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այս առիթով բոլոր մասնակիցները վերահաստատեցին ԵՄ-ի և Հայաստանի համար ՀԸԳՀ իրականացումը մշտադիտարկելու և իրենց վերապահված մասն իրականացնելու գործում ուժեղ, արդյունավետ, վստահելի, կայուն և հաշվետու հայաստանյան քաղհասարակությանը ապավինելու կարևորությունը:

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) ուժիմեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ին: Սույն համաձայնագիրը ԵՄ-ին և Հայաստանին արքոլորտներում միասին աշխատելու հիմք է տալիս. ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդում, նոր աշխատատեղերի և գործարար հնարավորությունների ստեղծում, օրենսդրության բարելավում, հանրային անվտանգություն, ավելի մաքուր միջավայր, ինչպես նաև ավելի լավ կրթություն և հետազոտական հնարավորություններ: Այս երկկողմ օրակարգը նաև նպաստում է ԵՄ ընդհանուր նպատակին՝ Արևելյան գործընկերության շրջանակներում խորացնել և ամրապնդել իր հարաբերությունները Արևելյան հարևանության երկրների հետ։

EU4Youth. Արևելյան գործընկերության երկրներում երիտասարդների զբաղվածության և ձեռներեցության զարգացման դրամաշնորհներ

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն՝ երիտասարդների համար» («EU4Youth») ծրագիրը նախաձեռնել է դրամաշնորհային առաջարկների մրցույթ՝ ուղղված երիտասարդների թվային հմտությունների խթանմանը, կանաչ անցման համար հմտությունների զարգացմանը և ձեռնարկատիրական ու կարիերայի կառավարման հմտությունների բարելավմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով անապահով երիտասարդների վրա:

​​ Դրամաշնորհային ծրագիրը բաղկացած է երկու լոտերից.

Անապահով երիտասարդների թվային կոմպետենցիաների զարգացում, ձեռներեցության խթանում և աջակցություն համապատասխան ցանցերին ու գործընկերություններին: Ծրագրային առաջարկներից յուրաքանչյուրի բյուջեն պետք է լինի 250,000-ից 300,000 եվրոյի շրջանակում:

Երիտասարդների սոցիալական ձեռներեցության և կարիերայի կառավարման հմտությունների զարգացում` կենտրոնանալով կանաչ և թվային տնտեսությունների վրա, և աջակցություն համապատասխան ցանցերին ու գործընկերություններին: Ծրագրային առաջարկներից յուրաքանչյուրի բյուջեն պետք է լինի 800,000-ից 1,000,000 եվրոյի շրջանակում:

Ծրագրային առաջարկները պետք է ներկայացվեն նվազագույնը երեք ևա ռավելագույնը վեց կազմակերպություններից բաղկացած խմբի կողմից, որոնցից մեկը պետք է հանդես գա որպես գլխավոր հայտատու, իսկ առնվազն երկուսը՝ համահայտատու՝ Արևելյան գործընկերության առնվազն երկու երկրներից (օրինակ՝Վրաստանը ներկայացնող գլխավոր հայտատու + Հայաստանը ներկայացնող համահայտատու + ԵՄ-ն ներկայացնող համահայտատու, կամ Ուկրաինան ներկայացնող գլխավոր հայտատու + Ադրբեջանը ներկայացնող համահայտատու + Ուկրաինան ներկայացնող համահայտատու):

Յուրաքանչյուր առաջարկված գործողությունը պետք է կազմակերպվի Արևելյան գործընկերության առնվազն երկու երկրում:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. հունիսի 14-ը

«Երիտասարդձեռներեցներ» երիտասարդական փոխանակում Հայաստանը, Վրաստանը և Ուկրաինան ներկայացնող մասնակիցների համար

Հայաստանի, ՎրաստանիևՈւկրաինայի երիտասարդները հրավիրվում են մասնակցելու «Էրազմուս+» ծրագրի աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ անցկացվելիք «Երիտասարդ ձեռներեցներ» երիտասարդական փոխանակմանը:

Փոխանակումը կանցկացվի 2022 թվականի հուլիսի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի Բակուրիանի քաղաքում:

Ծրագրի նպատակն է նպաստել ձեռնարկատիրական գործունեության համար կարևոր անձնական որակների և հմտությունների զարգացմանը, սովորեցնել վերլուծել և հղանալ բիզնես գաղափարներ, ինչպես նաև զարգացնել փափուկ հմտություններ և թվային կոմպետենցիաներ:

Դիմելու վերջնաժամկետը մայիսի 8-ն է։

Մասնակցել ցանկացողները կարող են հայտ ուղարկել Եվրանախաձեռնությունների կենտրոնի (Center for Euroinitiatives) էլեկտրոնային փոստին (iryna.novak.cei@gmail.com)՝ նշելով իրենց ծննդյան ամսաթիվը, բնակության հասցեն և կոնտակտային տվյալները:

Ամառային դպրոց և ֆինանսական աջակցություն վրաստանցի ապագա սոցիալական ձեռներեցների համար

Սոցիալական ձեռներեցությամբ հետաքրքրված և Վրաստանում բնակվող 18-29 տարեկան երիտասարդները հրավիրվում են հաճախել ամառային դպրոց և մասնակցել մրցույթի։

Ծրագիրը կազմակերպել է Վրաստանի ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնը (CSRDG)՝ ԵՄ աջակցությամբ։

Ամառային դպրոցի տևողությունը 5 օր է։ Երիտասարդները կծանոթանան սոցիալական ձեռներեցության հիմունքներին, կաշխատեն մենթորների հետ՝ իրենց շուրջն առաջացած խնդիրները լուծելու նպատակով, և կայցելեն տարբեր սոցիալական ձեռնարկություններ:

Դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտները կմասնակցեն ծրագրի մրցույթին, որը հինգ հաղթողները կդառնան իրենց մարզերում CSRDG-ի երիտասարդ ձեռներեցների դեսպաններ և կստանան ֆինանսական աջակցություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2022թ.մայիսի 15-ն է։ Դպրոցի և մրցույթի անցկացման օրերը ենթակա են ճշգրտման։

Վճարովի պրակտիկայի հնարավորություն Վրաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնում՝ երիտասարդ շրջանավարտների համար

Վրաստանում ԵՄ պատվիրակությունը հրավիրում է երկրում բնակվող և միջազգային հարաբերություններով հետաքրքրված երիտասարդ շրջանավարտներին դիմելու պատվիրակության համագործակցության բաժնում մինչև վեց ամիս տևողությամբ վճարովի պրակտիկայի համար, որը կմեկնարկի ս.թ. սեպտեմբերի 1-ից:

Պրակտիկանտի հիմնական առաջադրանքները կլինեն.

  • իրականացնել Վրաստանում ԵՄ ծրագրերի և ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերին առնչվող զարգացումների մոնիտորինգ ու վերլուծություն և դրանց հիման վրա կազմել հաշվետվություններ,
  • ներգրավվել այցելությունների, միջոցառումների և համաժողովների պլանավորման, կազմակերպման և անցկացման աշխատանքներում,
  • իրականացնել վերահսկվող գրասենյակային հետազոտություններ, պլանավորել ճեպազրույցներ և տրամադրել տեղեկատվություն տարբեր գործողությունների համար,
  • իրականացնել լուրերի մոնիտորինգ և ըստ անհրաժեշտության զեկուցել դրանց մասին։

Դիմումների ընդունման վրջնաժամկետը 2022թ. մայիսի 21-ն է։

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։

Radio NOR · ԵՄ լրագրության մրցանակ 2021-ը Վրաստանում