Ադրբեջանական կողմի կրակը լռեցվել է, իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական կողմի կրակը լռեցվել է, իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչպես տեղեկացրին պաշտպանության նախարարությունից, պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։