Նինոծմինդայի մունիցիպալիտետի 21 գյուղերում կանցկացվի գիշերային լուսավորություն

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 21 գյուղերում կանցկացվի գիշերային լուսավորություն

Նինոծմինդայի շրջանում կշատացվեն գիշերային լուսավորության լամպերը:

Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը անցկացրել է մրցույթ-տենդեր Նինոծմինդայի շրջանի թվով 21 գյուղերում գիշերային լուսավորության աշխատանքների անցկացման համար:

Այս աշխատանքների իրականացման համար տեղական բյուջեից հատկացվել է 250 000 լարի, իսկ «შპს მშენებელი -5» ընկերությունը այն շահել է 198 500 լարիի դիմաց:

Գիշերային լուսավորության աշխատանքները կիրականացվի հետևյալ գյուղերում ՝ Ռոդիոնովկա, Ղաուրմա, Մեծ Խանչալի, Փոքր Խանչալի, Կաթնատու, Հեշտիա, Թորիա, Սպասովկա, Փոքր Գոնդուրա, Սաթխա, Մեծ Արագյալ, Ժդանովական, Սամեբա, Եֆրեմովկա, Ուչմանա, Սաղամո, Գանձա, Գորելովկա, Օրլովկա, Փոկա եւ Ջիգրաշեն:

Աշխատանքների իրականացման համար նախատեսված է 16 շաբաթ: Մրցույթի պայմանագիրը ստորագրվել է ապրիլի 5 -ին:

«შპს მშენებელი -5» ընկերության աշխատակիցը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով աշխատանքները սկսել ենք այսօրվանից: Մեր խումբը, լուսավորության անցկացման աշխատանքները սկսել է Ղաուրմա գյուղից, որից հետո աշխատանքներ կտարվեն Հեշտիա, Ուչմանա եւ այլ գյուղերում: Կաթնատուի կողմում նույնպես սկսվել են աշխատանքները, սակայն տարբեր տեղ աշխատում են տարբեր խմբեր»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի մունիցիպալիտետի 21 գյուղերում կանցկացվի գիշերային լուսավորություն

Մանրամասներ Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում անցկացվող գիշերային լուսավորության մասին

Գյուղերում գիշերային լուսավորության անցկացման համար մրցույթով նախատեսված գումարը տեղաբաշխվել է հետևյալ կերպ՝

Հակիրճ ընկերության մասին

«Մշենեբելի-5» (վրաց. շինարար) ընկերությունը գրանցվել է 2012 թվականի ամռանը (հարկային ծածկագիր՝ 448047630)։ Ընկերության սեփականատերը Ջեմալ Աբուլաձեն է, իսկ ընկերության տնօրեն է նշանակվել Վալոդիա (Վոլոդյա) Աբուլաձեն։ Իրավաբանական հասցեն նշած է գյուղ բարձր լեռնային Աջարիայում՝ Խուլոյի մունիցիպալիտետից։