Վրաստանը շտապ խստացնում է վերահսկողությունը բանկային գործառնությունների նկատմամբ

Վրաստանը շտապ խստացնում է վերահսկողությունը բանկային գործառնությունների նկատմամբ

Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն աջակցության մասին» օրենքում։

Երեքշաբթի օրն օրինագիծը արագացված կարգով քննարկվել է իրավական հարցերի հանձնաժողովում։

Փոփոխությունները նախատեսում են ընդլայնել այն գերատեսչությունների ցանկը, որոնք հնարավորություն կունենան կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պահանջել Ֆինանսական մոնիտորինգի ծառայությունից։

Կընդլայնվի նաև տեղեկատվություն պահանջելու իրավունքով ընդգրկված պատճառների ցանկը։

Օրենսդրության փոփոխությունները կատարվում են եվրոպացի գործընկերների առաջարկությամբ, հայտարարել է Ֆինանսական մոնիտորինգի ծառայության ղեկավար Վալերիան Խասաշվիլին իրավական հանձնաժողովի նիստում։