Ուկրաինան հաղթեց «Եվրատեսիլ 2022»-ում

Ուկրաինան հաղթեց «Եվրատեսիլ 2022»-ում

Թուրինում ավարտվեց «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը, որտեղ 631 միավորով հաղթող ճանաչվեց Ուկրաինան:

Երկրոդ տեղում Մեծ Բրիտանիան էր, իսկ երրորդ տեղում՝ Իսպանիան։

Հայաստանը զբաղեցրեց 20-րդ տեղը:

Նշենք, որ Վրաստանը դուրս էր մնացել մրցույթից։

Այս տարի մրցույթին մասնակցում էր 40 երկիր, որոնցից միայն 25-ը ուղեգիր ստացավ դեպի եզրափակիչ փուլ: