Երեկվա երկրաշարժի հետցնցումների քանակը 30 է, որոնցից առավելագույնի ուժգնությունը կազմել է 1․7 մագնիտուդ

Երեկվա երկրաշարժի հետցնցումների քանակը 30 է, որոնցից առավելագույնի ուժգնությունը կազմել է 1․7 մագնիտուդ

Այսօր՝ մայիսի 15-ի, ժամը 08։00-ի դրությամբ հետցնցումների քանակը 30 է, որոնցից առավելագույնի ուժգնությունը կազմել է 1․7 մագնիտուդ։ Հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հիշեցնենք՝ մայիսի 14֊ին, Թբիլիսիի ժամանակով 21։14-ին Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղում տեղի է ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։