Վրաստանում սպասվում են տեղումներ

Վրաստանում սպասվում են տեղումներ

Մայիսի 15-ի օրվա վերջից մինչև մայիսի 16-ի օրվա ավարտը Վրաստանում (հիմնականում երկրի արևելյան շրջաններում) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ արևմտյան կողմից։ Արեւելյան Վրաստանում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Սպասվող տեղումները կարող են էապես բարձրացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակը, առաջացնել վարարումներ՝ փոքր գետերում, իսկ լեռնային շրջաններում սողանքների ակտիվացման պատճառ դառնալ։