Գվարամիան դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման

Գվարամիան դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը վրացական ընդդիմադիր «Մթավարի Արխի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային մեղավոր է ճանաչել «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գործով լիազորությունները չարաշահելու մեջ։

Ընդդիմադիր լրատվամիջոցների մենեջերը և նախկին նախագահ Սաակաշվիլիի փաստաբանը դատապարտվել է երեք տարի վեց ամիս ազատազրկման։ Դատարանը նաև պարտավորեցրել է Գվարամիային վճարել 50 հազար լարի տուգանք։

Գործը բաղկացած էր երկու մեղադրանքից՝ «Ինտեր Մեդիա Պլյուսի» կողմից բազմամիլիոնանոց շահույթ ստանալը և «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաշվին Porsche-ի գնումը։

Գվարամիան «Ռուսթավի 2»-ի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2019 թվականի հուլիսը: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության չարաշահում, «Ռուսթավի 2»-ի սեփականության իրավունքի խոշոր չափերով յուրացում, առևտրային կաշառք, ինչպես նաև կեղծ պաշտոնական փաստաթղթերի պատրաստում և օգտագործում, ինչը լուրջ վնաս է։ Նա դատավճռին սպասում էր ազատության մեջ՝ գրավի դիմաց։

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում առաջադրված մեղադրանքներից ոչ մեկում, ինձ առաջադրված մեղադրանքը քաղաքական դրդապատճառներ ունի»,– ամբաստանյալի վերջին խոսքում ասել է Գվարամիան։

Նա հայտարարել է, որ իր կյանքը նվիրել է «Բիձինա Իվանիշվիլիին վշտացնելուն» և արգելել է իր հարազատներին մեղադրական դատավճռի դեպքում նախագահին ներում խնդրել։