Մինչև մայիսի վերջ հացի թանկացում չենք ակնկալում. Դոլիձե

Մինչև մայիսի վերջ հացի թանկացում չենք ակնկալում. Դոլիձե

Հաց արտադրողների միության տվյալներով՝ մայիսին հանրապետությունում հացը թանկացել է արդեն 10 թեթրիով, սակայն մինչև մայիսի վերջ հացը չի թանկանա։ Այդ մասին «Մթավարի» մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարել է միության նախագահ Մալխազ Դոլիձեն։

«Մայիսին մենք հայտարարել էինք հացի թանկացման մասին՝ 20 թեթրիով, բայց հացն արդեն 10 թեթրիով թանկացել է։ Մինչև ամսվա վերջ հացի թանկացում չենք ակնկալում»,- ասել է նա։

Մալխազ Դոլիձեի խոսքով, մայիսի 13-ին Ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիայի տարածած հայտարարությունից հետո՝ կապված երկրում ցորենի պաշարների սպառման և գործարանների փակման հետ, ալյուր ներկրողները մեկ պարկ ալյուրը թանկացրել են մոտ 3 լարիով։