ՌԴ քաղաքացիների Վրաստան մուտք գործելու նոր կանոնները

ՌԴ քաղաքացիների Վրաստան մուտք գործելու նոր կանոնները

ՌԴ Իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում հրաման է հրապարակվել, ըստ որի՝ ցամաքային սահմաններով Վրաստան մեկնելու համար այլևս հիմնավորումներ չեն պահանջվում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նախկինում Վրաստանի հետ Ռուսաստանի ցամաքային սահմանը հատելու համար պահանջվում էր ապացուցել, որ ուղևորության նպատակը կրթությունն է, աշխատանքը, բուժումը կամ այլ հիմնավոր պատճառներ։

Այս և այլ երկրների համար նման սահմանափակումներ են մտցվել կառավարության 2020 թվականի մարտի 27-ի թիվ 763-րդ որոշմամբ, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամանակավորապես սահմանափակել է երթևեկությունը ավտոմոբիլային, երկաթուղային, հետիոտնային և այլ անցակետերով։

Նոր փաստաթղթի համաձայն՝ Վրաստան մուտք գործելու համար այլևս հիմնավորումներ չեն պահանջվում։