Վրաստանում եղանակը կվատթարանա

Վրաստանում եղանակը կվատթարանա

Վրաստանում մայիսի 19-ին, օրվա երկրորդ կեսից մինչև մայիսի 21-ը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ ուժգին, արևմուտքից կփչի ուժեղ քամի։ Արեւելյան Վրաստանում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Սպասվող տեղումները կարող են առաջացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերում վարարումներ կառաջացնեն, իսկ լեռնային շրջաններում սողանքների ակտիվացում կդիտվի։