Ռուսաստանը արտաքսում է 34 ֆրանսիացի դիվանագետի

Ռուսաստանը արտաքսում է 34 ֆրանսիացի դիվանագետի

Ռուսաստանը, ի պատասխան, պերսոնա նոն գրատա է հայտարարել Ռուսաստանում ֆրանսիական դիվանագիտական ​​հաստատությունների 34 աշխատակիցների, որոնք երկու շաբաթվա ընթացքում պետք է լքեն երկիրը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը տարածվել է չորեքշաբթի։

«Մայիսի 18-ին Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լևին կանչվել է ՌԴ ԱԳՆ, ում խստորեն բողոքել են Ֆրանսիայի իշխանությունների սադրիչ և չարդարացված որոշման առնչությամբ՝ Ֆրանսիայում ռուսական դիվանագիտական ​​հաստատությունների 41 աշխատակիցներին պերսոնա նոն գրատա հայտարարելու վերաբերյալ: Ընդգծվել է, որ այս քայլը լուրջ վնաս է հասցնում ռուս-ֆրանսիական հարաբերություններին և կառուցողական երկկողմ համագործակցությանը։

«Ի պատասխան՝ ՌԴ-ում ֆրանսիական դիվանագիտական ​​հաստատությունների 34 աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա, նրանց հանձնարարվել է լքել Ռուսաստանի տարածքը՝ համապատասխան նոտան դեսպանին հանձնելու պահից երկու շաբաթվա ընթացքում»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ից։

Ֆրանսիական արձագանքը

Ֆրանսիան ափսոսում է ֆրանսիացի դիվանագետներին Մոսկվայից վտարելու Ռուսաստանի որոշման համար և այն համարում է անհիմն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Ռուսաստանի իշխանությունների որոշումը իրավական հիմքեր չունի,- ասել է դիվանագետը,- մենք կարող ենք միայն ափսոսալ դրա համար։