Օրլովկա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ

Օրլովկա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ

Նինոծմինդայի շրջանի Օրլովկա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։

Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցնելով կառավարումը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի կողքին առկա հողակույտերին։

Պատահարի արդյունքում մեքենան զգալի վնասվել է։

Մեքենայում եղել են վարորդն ու կին ուղևորը։ Նրանց մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

Տեղում աշխատում էին ՆԳՆ և շտապօգնության աշխատակիցները։